211652_close_icon
views-count2433 դիտում article-date 12:24 12-01-2021

Մոնղոլա-ռուսական սահմանին ուժեղ երկրաշարժ Է տեղի ունեցել

8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի եւ Ռուսաստանի սահմանին: Այդ մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչությունը, տեղեկացնում է [url=https://ria.ru/20210112/zemletryasenie-1592654258.html]ria.ru[/url]-ն: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 01:32-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից 34 կիլոմետր հեռավորության վրա: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի մագնիտուդը գնահատում է 6,5: Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Անգարսկից 277 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Օջախն ընկած է տասը կիլոմետր խորության վրա: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդում է 6,8 մագնիտուդի մասին: ԱԻՆ-ի տվյալներով, Իրկուտսկի մարզում զգացվել են չորս-հինգ բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, ինչպես նաեւ չորս հետցնցումներ: Բուն Իրկուտսկում գրանցվել են մինչեւ հինգ բալ ինտենսիվությամբ ցնցումներ: Տարածաշրջանում հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզեւը Instagram-ին հայտնել է, որ իշխանությունները զննում են տները եւ սոցիալական օբյեկտները, հունվարի 12-ին պլանավորվում է անցկացնել արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նիստ: Հենց Իրկուտսկում, տեղի իշխանությունների տվյալներով, ավերածություններ չկան, բոլոր օբյեկտներն աշխատում են հաստիքային ռեժիմով: Մինչեւ երեք բալ ուժգնությամբ հետցնցումներ են զգացվել նաեւ Կրասնոյարսկի երկրամասում: Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են այն մասին, որ օրորվել են իրենց տան ջահերը, տեղաշարժվել են մահճակալները, իսկ ոմանք նշել են, որ իրենց մոտ ցնցումներից առաջ կաղկանձում էին շները: Կրասնոյարսկի քաղաքապետարանում հաղորդել են, որ երկրաշարժից հետո տուժածներ ու ավերածություններ չկան։

Նմանատիպ նյութեր