211652_close_icon
views-count1218 դիտում article-date 10:13 12-01-2021

ԿԳՄՍ նախարարը կայցելի ԱԺ. ռեկտորների թեման կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում ընդգրկված է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի փաթեթը: Այս փաթեթը դեռ նախորդ տարվա վերջին հասցրեց քննադատության ալիք բարձրացնել, քանի որ անընդունելի ձևակերպումներ ուներ ուսումնական հաստատությունների համար: Բանն այն է, որ մի քանի բուհերում իշխանությունը, չկարողանալով իր համար ցանկալի ռեկտորների թեկնածուներ անցկացնել, որոշել է օրենք փոխել ու համակարգը վերջնականապես տապալել։ Նոր նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնի՝ Կառավարության կողմից մեկ կամ հինգ տարով բուհի ռեկտոր նշանակել, ինչը բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությանը հակասող դրույթ է։ Ի դեպ, այդ օրենքի շատ ձևակերպումներ նաև հակասահմանադրական են։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում փաթեթի շուրջ բուռն քննարկումներ եղել են, նույնիսկ խորհրդարանում հանդիպել են տարբեր բուհերի ռեկտորների, որպեսզի փորձեն կոնսենսուսի հասնել և օպտիմալ փոփոխություններ կատարել: Հավելենք, որ հանձնաժողովի նիստին ներկա կլինի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր