211652_close_icon
views-count1957 դիտում article-date 20:42 11-01-2021

Ձյան առատ տեղումների պատճառով Ճապոնիայում ութ մարդ է մահացել

Ճապոնիայում առնվազն 8 մարդ է մահացել Ճապոնական ծովի մերձափնյա շրջաններում սկսված առատ ձյան տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է [url=https://www3.nhk.or.jp/nhkworld/ru/]NHK WORLD-JAPAN[/url]-ը: Հեռուստաալիքի տվյալներով ՝ անբարենպաստ եղանակի պատճառով երկրի տարածքում տուժել է 277 մարդ։ Դժբախտ պատահարների մեծ մասը կապված է ծառերի և տների տանիքներից ձյան ընկնելու, ինչպես նաև ձյան հեռացման աշխատանքների ընթացքում առաջացած վթարների հետ։ Նշենք, որ Ճապոնիայում անբարենպաստ եղանակները շարունակվում են նախորդ շաբաթվա կեսերից։

Նմանատիպ նյութեր