1235 դիտում
17:42 11-01-2021
Ծաղկաձորում հունվարի 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր երկրի առաջատար ձյուդոիստները
Նոր տարում նոր մեկնարկներ են սպասվում Հայաստանի մարզիկներին։
Ծաղկաձորում հունվարի 15 – ից 14 – օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր երկրի առաջատար ձյուդոիստները։ Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը տեղեկացրեց, որ պարապմունքերում կընդգրկվեն 16 մարզիկներ։ Շեշտը դրվելու է տղաների ընդհանուր ֆիզպատրաստականության որակների բարելավմանը։ Նոսր թթվածնային օդի պայմաններում հեշտ չեն լինելու մարզումները։ Դրանք օգտակար կլինեն հետագայում, երբ մարզական միջոցառումները կշարունակվեն համեմատաբար ցածրադիր գոտիներում։
Նպատակ կա տեխնիկատակտիկական հատկանիշները հնարավորինս բարձրացնել նախատեսված երկրորդ հավաքի ընթացքում։ Կհաջորդի մրցուղերթը Իսրայելի Թել Ավիվ քաղաք, որտեղ փետրվարի 18 –ին կմեկնարկի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար։ Տատամի կելնեն առավել լավ մարզավիճակի հասած մեր ձյուդոիստները։
Մրցաշրջանը հագեցած կլինի ուսումնամարզական հավաքներով և վարկանիշային մրցաշարերով։ Ցանկություն կա մասնակցել ու հաջողության հասնել ամռանը կայանալիք Տոկիոյի օլիմպիական խաղերում
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
10:07 04-08-2014
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում
2816 դիտում
14:27 08-04-2015
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում. լուսանկարներ
1414 դիտում
18:57 12-01-2021
Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են սկսել ՀՀ ազատ և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
874 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am