211652_close_icon
views-count93329 դիտում article-date 17:00 11-01-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Opel-ն ու մարդատար «Գազելը»․ վերջինս կողաշրջվել է. կա 8 վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Opel և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Չարենցավան», մի մասը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանը և Ավետիք Ավետիսյանը։ Իսկ մյուս ավագ հետաքննիչներ՝ Կառլեն Բաղյանն ու Միշա Ստեփանյանը մեկնել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները քարշակով տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր