հիմնական կայք
Լրահոս

Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր աստղակերպ. ՆԱՍԱ

Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր աստղակերպ. ՆԱՍԱ Աստղագետները տեղեկացնում են, որ առաջիկա երկու օրվա ընթացքում պոտենցիալ վտանգավոր 2020 WU5 աստղակերպը կթռչի երկրից մոտ ութ միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է ria.ru-ն, նշելով՝ աստղակերպի ուղեծրի հետագիծը հրապարակվել է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի կայքում:


Նշվում է՝ 2020 WU5 աստղակերպը հայտնաբերվել է 2020 թվականի նոյեմբերի 29-ին ՝ NEOWISE (Wide-Field Infrared Survey Explorer) տիեզերական աստղադիտակի կողմից արված լուսանկարներում։

Երկնային մարմինը պատկանում է «Ապոլլոն» դասին: Վերջինս մերձմոլորակային օբյեկտ է, որի ուղեծիրը դրսի կողմից հատում է Երկրի ուղեծիրը:

Գիտնականների կանխատեսումներով՝ դրա տրամագիծը տատանվում է 0,5-ից 1,1 կիլոմետրի սահմաններում:

Երկնային օբյեկտը Երկիր մոլորակին ամենամոտը կգտնվի լույս հունվարի 14-ի գիշերը:

Ըստ հաշվարկների՝ դրա պայծառությունը կկազմի 12,9 բալ, իսկ անկյունային արագությունը ՝ 33,4 աղեղ վայրկյան մեկ րոպեում:

Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում դրան հետևելու համար լավ պայմաններ կլինեն:

Աստղագիտական օբյեկտը հնարավոր կլինի տեսնել 200 մմ կամ ավելի ոսպնյակի տրամագծով աստղադիտակների միջոցով:

Չնայած նրան, որ աստղակերպը մեր մոլորակից բավականին մեծ հեռավորության վրա կգտնվի՝ ըստ տարբեր գնահատականների՝ 8,1-ից 7,5 միլիոն կիլոմետր, այնուամենայնիվ, այն համարվում է պոտենցիալ վտանգավոր:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք