211652_close_icon
views-count9178 դիտում article-date 18:23 10-01-2021

Հադրութի Դեօկուպացիա ՀԿ-ի հայտարարությունը՝ Արցախի հարցի ներկայիս հանգրվանի և ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը, ներկայացնելով Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Հադրութի շրջանի դեօկուպացիայի նպատակը՝ որպես ազգային-քաղաքական տեսլականի մաս, արտահայտում է այն կիսող մեր բոլոր հայրենակիցների ձայնը; համարելով Հադրութի շրջանի օկուպացիան Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների ստորագրած եռակողմ գրավոր հայտարարության հետևանք; չընդունելով նշված գրավոր հայտարարությունը՝ որպես միջազգային իրավունքի աղբյուր, քանզի այն հակասում է միջազգային իրավունքի jus cogens նորմերին՝ փաստացի ամրագրելով ադրբեջանական ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հետևանքը; հավատացած լինելով, որ Արցախի ազատության գաղափարի հիման վրա վերանկախացած Հայաստանի Հանրապետությունն առանց Արցախի հանդեպ ստանձնած պարտավորությունների լիակատար ապահովման երկարաժամկետ հեռանկարում դատապարտված է ազգային-պետական դիմագծի կորստյան և թուրք-ադրբեջանական երկյակի կողմից ժողովրդագրական, տնտեսական ու արժեքաբանական կլանման, կոչ է անում Հայաստանի իշխանություններին ա․ հայտարարելու, որ Հայաստանը շարունակում է hետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՀ ԳԽ որոշման (համարը՝ Հ. Ն-0663-1, սկզբնաղբյուրը՝ ՀՀԳԽՏ 1992/13); բ․ վերադառնալու Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով; գ․ գործադրելու պետական բոլոր ուժերը՝ հասնելու համար Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների միջազգային իրավական դատապարտմանը; դ․ «բ․» և «գ․» կետերի իրականացման ընթացքում բարձրացնելու Հադրութի շրջանի դեօկուպացիայի պահանջը՝ որպես ազգերի ինքնորոշման սկզբունքի ապահովման և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետևանքների հաղթահարման նախագրավական; ե․ ԱՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության մասով ընդունելու համապատասխան ներպետական իրավական ակտ-վերապահում, որտեղ կարձանագրվի, որ այդ հայտարարությունը հումանիտար նպատակ է ունեցել՝ կանգնեցնելու արյունահեղությունը, իսկ մնացյալ կետերը թողնվում են հետագա միջազգային իրավական բանակցությունների միայն այն բանից հետո, երբ կհստակեցվի ՀՀ սահմանադրականությանը դրանց համապատասխանությունը; զ․ հընթացս «ե» կետի իրականացման՝ չստանձնել Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ համար որևէ նոր միջազգային պարտավորություն և անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՀ ԳԽ որոշման; զ․ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական և լուսավորչական ծրագրերի միջոցով բարձրացնել ՀՀ բնակչության շրջանում բարձրացնել հանրային իրազեկումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, այդ թվում՝ Հադրութի շրջանի մասին; Հայաստանի իրավապահ համակարգին և քաղաքական ուժերին ա․ հանդես գալու համապատասխանաբար իրավական և քաղաքական գնահատականներով՝ կապված ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության և Լեռնային Ղարաբաղի հարցի ներկայիս հանգրվանի մասին; Միջազգային հանրությանը ա․ դատապարտելու Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և հանդես գալու դրանց հետևանքների հաղթահարման անհրաժեշտության պաշտպանությամբ; բ․ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով լուծման օգտին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր