211652_close_icon
views-count6254 դիտում article-date 12:46 10-01-2021

Սպասվում է ավիատոմսերի կտրուկ թանկացում․ ՌԴ փորձագետ

Ավիացիայի ոլորտի փորձագետ, AviaPort գործակալության գործադիր տնօրեն Օլեգ Պանտելեևը կարծում է, որ 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին ավիատոմսերի գները ցածր կլինեն, բայց ապրիլից դրանք արագորեն կաճեն: «Ենթադրում եմ, որ ավիատոմսերի գներն այլևս տեղ չունեն նվազելու ... Ինչպես ասում են՝ ավելի էժան միայն անվճարն է: Ընդհանուր առմամբ, գների ներկա մակարդակը չի ապահովում ավիափոխադրումների շահութաբերությունը, հետևաբար, ավիաընկերությունները կամ պետք է ծախսերը կրճատեն (բայց պահուստներ գործնականում չկան), կամ դադարեցնեն դեմպինգը », - ասել է Պանտելեևը [url=https://ria.ru/20210110/aviabilety-1592437612.html?utm_source=yxnews&utm_medium=desktop]РИА Новости[/url]-ի հետ զրույցում: Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում ավիաընկերությունները չեն կարողանա անվերջ գոյություն ունենալ:

Նմանատիպ նյութեր