211652_close_icon
views-count1728 դիտում article-date 17:05 08-01-2021

Հունվարի 21-ին ԵՄ-ն առցանց գագաթնաժողով կանցկացնի համավարակի դեմ պայքարի թեմայով

ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունվարի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն՝ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով: Այս մասին իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյթսը: «Հունվարի 21-ին, ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեսակոնֆերանս կանցկացնի ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարների հետ` COVID-19-ի դեմ պայքարը համակարգելու առնչությամբ», - գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր