211652_close_icon
views-count19848 դիտում article-date 13:24 08-01-2021

Երևանում ծեծի է ենթարկվել «Գեղարվեստի կոմբինատի» տնօրենը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը, ժամը 09։30-ի սահմաններում Թևոսյան փողոց 2 հասցեում գտնվող «Գեղարվեստի կոմբինատում» վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 50-ամյա Կարեն Ղազարյանի և 71-ամյա Մարտուն Հարությունյանի միջև։ Նշված տեղեկությունը օպերատիվորեն ստացած Նոր Նորքի ոստիկանները հետո պարզում են, որ Կ․ Ղազարյանը ձեռքերով հարվածել է Մ․ Հարությունյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որից հետո ոստիկանները տաք հետքերով հայտնաբերում են Կ․Ղազարյանին և բերման ենթարկում Նոր Նորքի ոստիկանություն։ Որոշ ժամանակ անց վերջինս բաց է թողնվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փոձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Հարությունյանն աշխատում է «Գեղարվեստի կոմբինատում» որպես տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր