Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը
Tesla և SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ շրջանցելով Ամազոնի ղեկավար Ջեֆ Բեզոսին։ Այս մասին հայտնում է Բլումբերգը։ Հաղորդում է Deutsche Welle-ն։
Մասկի կարողությունը հասել է 188․5 միլիարդ դոլարի Տեսլայի բաժնետոմսերի թանկացման շնորհիվ։ Վերջին 13 ամիսներին Մասկի կարողությունն աճել է ավելի քան 100 միլիարդ դոլարով։
2020 թվականի հունվարին Մասկը Բլումբերգի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 35-րդն էր։