1520 դիտում
11:46 07-01-2021
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը իսպանական մրցաշարում գրավեց 4-րդ տեղը
Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Իսպանիայի Ռոկետաս դե Մար քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:
Ինչպես նշել էինք, մեր գրոսմայստերը նախավերջին տուրում պետք է հանդիպեր մրցաշարի միանձնյա առաջատար Դանիլ Յուֆայի հետ: Հաղթելու դեպքում նա կհավասարվեր ռուսաստանցի շախմատիստին: Ավաղ, Կարեն Հ. Գրիգորյանը անվստահ անցկացրեց այդ պարտիան և պարտություն կրեց:
Վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը հեշտությամբ հաղթեց իսպանացի միջազգային վարպետ Անդրես Ալարկոնին և վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ նրանից առաջ գտնվող շախմատիստները՝ ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Սիվուկն ու արգենտինացի միջազգային վարպետ Թոմաս Սոսան, նույնպես հաղթանակ տարան և պահպանեցին կես միավորի առավելությունը: Մրցաշարի հաղթող դարձավ Դանիլ Յուֆան, որն այդպես էլ պարտություն չկրեց մրցաշարի ընթացքում և ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր:
Նմանատիպ նյութեր
2212 դիտում
22:07 05-08-2019
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի մրցաշարում աշխարհի ռեկորդ է սահմանել
2186 դիտում
23:34 31-01-2016
Թենիսիստ Անի Ամիրաղյանը Թուրքիայի միջազգային մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
4043 դիտում
15:43 27-07-2018
Նեյմարը պոկերի մրցաշարում գրավեց 6-րդ տեղը
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում