211652_close_icon
views-count1638 դիտում article-date 19:45 04-01-2021

Տեղի ունեցավ ԱՄՆ-ի 117-րդ Կոնգրեսի նորընտիր անդամների երդմնակալության արարողությունը

Անցած կիրակի տեղի է ունեցել Միացյալ Նահանգների 117-րդ Կոնգրեսի նորընտիր անդամների՝ կոնգրեսականների և սենատորների երդմնակալության արարողությունը։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/31032817.html]«Ազատությունը»[/url]։ Սենատի մեծամասնության՝ հանրապետականների ղեկավար Միթչ ՄըքՔոնելն ասել է, թե սենատը նոր անդամներով աշխատանքը սկսում է «մարտահրավերների ժամանակաշրջանում»։ Ներկայացուցիչների տանը կոնգրեսականների երդմնակալությունից բացի, խոսնակի պաշտոնում վերընտրվել է Նենսի Փելոսին։ Նրա օգտին քվեարկել է 222 կոնգրեսական, դեմ` 212-ը։ Նոյեմբերին կայացած ընտրություններում դեմոկրատները ներկայացուցիչների տանը 11 տեղ են կորցրել։ Հանրապետակնների նկատմամբ նրանց առավելությունը կրճատվել է։ Իր խոսքում Նենսի Փելոսին ևս նշել է, որ նոր Կոնգրեսն աշխատանքը սկսում է «արտակարգ դժվարին» ժամանակաշրջանում։ COVID-19-ի համավարակից երկրում ավելի քան 350 հազար մարդ է մահացել։ Համավարակի դեմ պայքարը նա համարել է «հրատապ անհրաժեշտություն»։

Նմանատիպ նյութեր