3856 դիտում
19:21 04-01-2021
Իրանը հարավկորեական լցանավ է բռնագրավել Պարսից ծոցում՝ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի ափերի մոտ
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում երկուշաբթի բռնագրավել են Հարավային Կորեայի դրոշով երթևեկող լցանավ:
Ինչպես փոխանցում է [url=https://en.mehrnews.com/news/168064/Iran-seizes-S-Korean-flagged-tanker-in-Persian-Gulf]«Մեհր»[/url] գործակալությունը, հարավկորեական լցանավը կանգնեցվել է Պարսից ծոցում քիմիական տարրերով շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու պատճառով:
Նշվում է, որ արբանյակային տվյալները ցույց են տվել նավի տեղաշարժը Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի ափերի մոտ: Այն Սաուդյան Արաբիայից ուղևորվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ:
Բացի այդ, հաղորդվում է, որ լցանավը 7200 տոննա էթանոլ է տեղափոխելիս եղել: Ձերբակալված անձնակազմի անդամները Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից, Վիետնամից և Մյանմարից են:
Նմանատիպ նյութեր
7977 դիտում
22:33 18-06-2017
Իրանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում
8268 դիտում
22:59 28-07-2020
Իրանը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում
1860 դիտում
16:41 08-01-2021
Իրանը Պարսից ծոցում նոր հրթիռային կայան է ստեղծել
Այս բաժնից
532 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
442 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել