211652_close_icon
views-count8007 դիտում article-date 20:42 03-01-2021

Աստղային ընտանիքներ, որտեղ 2020-ին համալրում է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Exclusivelife.am

[url=http://www.exclusivelife.am/2021/01/02-03.html?fbclid=IwAR2ixbuaP8QdcfMNQXbKZ8ny40voxsmcfrMXJQGKaokGRZuNPoRcwKWwsmk]Exclusivelife.am[/url]-ը գրում է. 2020 թվականը հայտնի ընտանիքներից շատերին երեխա պարգևեց: Ներկայացնում է այն զույգերին, որոնց ընտանիքներում 2020-ին համալրում է եղել: Ոմանք առաջին անգամ վայելեցին ծնող դառնալու բերկրանքը, մյուսներն էլ դիմավորեցին իրենց երկրորդ, նույնիսկ երրորդ փոքրիկին: Տարեսկզբին՝ փետրվարի 2-ին, երկրորդ անգամ մայր դարձավ դիզայներ Դիանա Շատվերյանը: Զույգը կրկին դուստր էր ունեցել: Փոքրիկի համար հետաքրքիր անուն էին ընտրել՝ Լեա: Զույգի ավագ դուստրը՝ Վիվիենը, 7 տարեկան է: Մարտին լույս աշխարհ եկավ ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի առաջնեկը: Զույգը որդի ունեցավ: Նշենք, որ Միշոն և Սոնան ամուսնացել են 2015 թվականի հունիսի 20-ին: Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու կինը՝ Բեթին, նույնպես ծնողներ դարձան: Նրանց որդին ծնվեց մարտի 4-ին: Ծնողներն իրենց առաջնեկին անվանակոչել էին Հենրիխի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի պատվին: Մարտի վերջին օրը ծնվեց դերասան Արման Նշանյանի առաջնեկը։ Կինը՝ Վիկան, նրան դուստր էր պարգևել։ Ծնողները փոքրիկին տվել էին Շաքե անունը՝ ի պատիվ Արմանի մայրիկի՝ դերասանույի Շաքե Թուխմանյանի։ Ամռանը՝ հուլիսի 3-ին՝ իր ծննդյան նախօրեին մայրացավ նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա նշել էր, որ որդին իր լավագույն նվերն է: Դիմահարդարը որդուն անվանակոչել էր Գասպար՝ ի պատիվ իր մայրիկի հոր: Հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, ծնողներ դարձան երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Ծնողներն առաջնեկին տվել էին Ռոբերտ անունը և նախընտրել էին երեխայի քառասունքի օրն օրհնություն ստանալ Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ պսակադրվել էին 2019-ին: Նույն օրը ծնվեց նաև դերասան Դավիթ Աղաջանյանի և երգչուհի Աննա Դովլաթյանի առաջնեկը: Ծնողներն իրենց դստերը տվել էին Կարինա անունը: Աննան գրառմամբ նշել էր, որ հաճախ է մտածում, թե ինչո՞ւ է դուստրը ծնվել այս բարդ տարում, բայց գիտի պատասխանը՝ ծնվել է, որ ինքն ապրի: Հուլիսի 14-ին ծնվեց նաև պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի որդին: Սիրունն ու ամուսինը՝ Ռաֆայելը, նախընտրել էին նախապես չիմանալ երեխայի սեռը: Երեխայի քառասունքի օրը ծնողներն օրհնություն էին ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Հուլիսի 15-ին էր ծնվել երգիչ Գուրգեն Դաբաղյանի առաջնեկը: Կինը՝ Իննան նրան դուստր էր պարգևել, ում անվանակոչել էին Շուշաննա՝ ի պատիվ Գուրգենի մայրիկի: Զույգը երկար ժամանակ չէր հրապարակում իրենց դստեր լուսանկարները, սակայն օրերս Իննան հրապարակել է դրանք՝ նշելով, որ պատճառը Հայաստանում ստեղծված իրավիճակն էր: Հուլիսի 23-ին լույս աշխարհ եկավ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի և ռեժիսոր Կարո Նաղդալյանի երկրորդ որդին: Ծնողները երեխային տվել էին Հովհաննես անունը: Սեպտեմբերի 25-ին ծնվեց դերասան Գոռ Հակոբյանի և կնոջ՝ Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան: Զույգը երրորդ անգամ որդի էր ունեցել: Ծնողները երեխային տվել էին Ռիչարդ անունը: Նոյեմբերի 5-ին Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը չորրորդ անգամ հայր է դարձել։ Մեդիամագնատի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, հրապարակել է նորածնի լուսանկարը՝ Հայաստանի դրոշով եւ Արցախի գլխավոր խորհրդանիշով: «5.11.2020 Ջանիբեկյան Արեգ Արթուրի, բարի գալուստ այս խելահեղ աշխարհ։ Հավատում եմ, որ քո հայտնության հետ աշխարհը մի քիչ ավելի լավն ու բարին կլինի։ Բոլորին երջանկության, խաղաղության եւ սեր», - գրել է Էլինան՝ տեղադրելով «No war» («Ոչ պատերազմին») հեշթեգը։ Նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտից հետո, լույս աշխարհ եկավ երգչուհի Լիլուի երկրորդ երեխան՝ Մարիան: Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, դեկտեմբերի 15-ին երկրորդ անգամ մայր դարձավ։ Մարիամը երկրորդ դստերն անվանակոչել էր Մարիա անվամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր