211652_close_icon
views-count66986 դիտում article-date 21:47 07-12-2020

Քեզ բացակա չենք դնի. Գյումրեցի 23-ամյա հերոսն իր կյանքով դասվեց լեգենդար Մոնթեի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների շարքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գյումրի քաղաք բնակիչ, 23-ամյա Կարեն Խաչիկի Սարգսյանը որպես ժամկետային զինծառայող դեռ 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցեց, որ իր համար հայրենիքը սկսվում է առաջնագծից և քառօրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է հակատանկային դասակի ՖԱԳՈՏ հաշվարկի հրամանատար, ստացել ավագ սերժանտ զինվորական կոչում։ Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Կարենը հավատարիմ իր սկզբունքներին, հոկտեմբերի 2-ից մեկնեց Արցախ: Իր զինակից ընկերների հետ առաջնագծում էր, այդ թվում՝ Մեխակավանում (Ջաբրայիլ), Աղդամում, Ֆիզուլիում, Մատաղիսում և Մարտունիում: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հերթական ռազմական գործողությունների ժամանակ Կարենը նահատակվում է Մարտունու պաշպանության համար մղվող թեժ մարտերում: Թե՛ սպաները, թե՛ զինվորները, թե՛ կամավորականները ու աշխարհազորայինները զարմացել էին բազմաթիվ ժամկետային զինծառայողների՝ կռվում ցուցաբերած խիզախության վրա ու նրանք ականատես էին եղել թե՛ Կ. Սարգսյանի, և թե՛ մյուս առյուծ ու արծիվ հերոս տղաների սխրագործություններին, ովքեր արժանի հակահարված էին տալիս թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչներին: Քեզ բացակա չենք դնի: Դու քո հերոսական անցյալով միացար մեր պայքարի համար նահատակված բազմաթիվ հայորդիներին, այդ թվում՝ Մոնթեին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Թաթուլ Կրպեյանին... [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի ներկայացնում է հերոսի լուսանկարները՝ արված 2016 թ.-ին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր