211652_close_icon
views-count1341 դիտում article-date 21:48 04-12-2020

«Նապոլիի» ստադիոնը վերանվանվեց Մարադոնայի պատվին

«Նապոլիի» «Սան-Պաոլո» ստադիոնը պաշտոնապես վերանվանվեց ակումբի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի պատվին, որը կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին: Այսօրվանից մարզադաշտը կկոչվի Դիեգո Արմանդո Մարադոնայի անվան: Ստադիոնի անուը փոխելու առաջարկն արել էր քաղաքապետ Լուիջի Դե Մաջիստրիսը: Քաղխորհրդի բոլոր անդամները ստորագրել են որոշումը: Նեապոլի քաղաքային իշխանությունների պաշտոնական արձանագրության մեջ Մարադոնան նշված է որպես «բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ»: Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին: Իտալական ակումբի կազմում նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, նվաճել Իտալիայի Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև՝ ՈւԵՖԱ-ի Գավաթը:

Նմանատիպ նյութեր