211652_close_icon
views-count315642 դիտում article-date 21:40 04-12-2020

Անտառներում պատսպարված և գերի ընկնել չցանկացող մեր զինվորների տեսանյութը ՊՆ-ն կուսումնասիրի ու կպատասխանի. Aravot.am

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օրերս տեսանյութ է հրապարակվել, որտեղ, ըստ մեկնաբանությունների, ադրբեջանցիների կողմից գրաված տարածքների անտառներում կան ողջ զինվորներ, որոնք չեն հանձնվում եւ պաշտպանվում են իրենց մոտ եղած զենքերով: Տեսանյութում ադրբեջանցիներ են, որոնք կրակում են անտառների ուղղությամբ եւ այնտեղից պատասխան կրակ ստանում: Ըստ մեկնաբանությունների ադրբեջանցի զինվորները փորձում են գերի վերցնել տղաներին, բայց նրանք զինված են եւ դեռ կարողանում են պաշտպանվել։ Հստակ չի երեւում որ տեղանքի մասին է խոսքը: Տեսանյութը շրջանառողները հրավիրում են իշխանության ներկայացուցիչների, միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի ուշադրությունը՝ միջամտելու, որպեսզի մեր զինվորները գերի չընկնեն: Թե ի՞նչ տեսանյութ է, ծանո՞թ են արդյոք այդ հրապարակմանը, արդյոք պաշտպանության նախարարությունն ուսումնասիրե՞լ է տեսանյութում առկա փաստերը եւ այլն, [url=https://www.aravot.am/2020/12/04/1156788/?fbclid=IwAR17dJfOnlFlqciixnsKwFjYyJ-n7uSYXPwWZ3CDXxOqOjasoEciQtyfK9A]Aravot.am[/url]-ը դիմեց ՀՀ ՊՆ-ին: Նախարարությունից հայտնեցին, որ տեսանյութը ենթարկվում է մանրամասն ուսումնասիրության եւ փորձաքննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Տեսանյութը, սակայն այսօր կեսօրից հետո հանվեց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր