211652_close_icon
views-count1504 դիտում article-date 18:56 04-12-2020

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում

Օլիմպավանում ուսումնամարզական հավաք անցկացնող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր հրապարակել է հավաքականի կազմը, որը կմասնակցի մրցաշարին: Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը, 86 կգ քաշային Մխիթար Հովհաննիսյանն ու 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ից 18-ը Բելգրադում։ Ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան դեկտեմբերի 16-18-ը:

Նմանատիպ նյութեր