211652_close_icon
views-count1142 դիտում article-date 18:44 04-12-2020

Արմեն Մելիքբերկյան. Հայ ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տրվի խաղալ Հայաստանի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լեգեոներների սահմանափակումից գոհ եմ: Քայլ առ քայլ պետք է շարունակենք մինչև այն կետը, որը քիչ թե շատ ընդունելի կլինի բոլոր ակումբների համար: Հայ ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տրվի խաղալ Հայաստանի առաջնությունում: Ակումբների հետ միշտ քննարկումներ են լինում, կարծիք ենք ստանում նրանցից լիմիտի վերաբերյալ: Պետք է այնպիսի որոշում կայացնել, որը քիչ թե շատ ընդունելի կլինի բոլոր ակումբների համար՝ չանտեսելով հայկական ֆուտբոլի շահը: Կարծում եմ՝ ճիշտ ուղով ենք ընթանում»,- լեգեոներների սահմանափակումների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին պատասխանելով՝ ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռավար ասուլիսի ժամանակ: Արմեն Մելիքբեկյանի հեռավար մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր