211652_close_icon
views-count1782 դիտում article-date 18:36 04-12-2020

«Սիրո կապոցներ»` հոսպիտալների վիրավոր զինվորների համար

ԱՐՏ PR ընկերությունը, ս.թ. դեկտեմբերի 2-ից սկսում է հավաքագրել փոքրիկ կապոցներ` հոսպիտալներում և բժշկական կլինիկաներում բուժվող մեր զինվորների համար։ ԱՐՏ PR-ի այս նախաձեռնությունը բարության, հոգատարության ու սիրո կոչ է։ Հայ զինվորն այսօր ավելի քան, մեր ջերմության կարիքն ունի, նա միշտ մնալու է մեր հերոսը ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև իր հիվանդասենյակում։ Սիրելի հայեր, եկեք միահամուռ ուժերով, սիրով ու ջերմությամբ կապենք մեր կապոցները, մեջը տեղավորենք փոքրիկ հուշանվերներ, գրքեր, մեր ձեռքով թխված տաքուկ գաթաներ, արիացնող, սիրուն նամակներ։ Մեր հասցեն` Կինոյի տուն, Վարդանանց 18 փ. (Մուտքը` Վերնիսաժի կողմից) Աշխատելու ենք երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 12։00-17:00 Հեռ. 077 571 752 [b] Սիրով սպասելու ենք ձեր ՍԻՐՈ ԿԱՊՈՑՆԵՐԻՆ Սիրով` ԱՐՏ PR թիմ[/b]

Նմանատիպ նյութեր