211652_close_icon
views-count1136 դիտում article-date 17:38 04-12-2020

Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել, ներդրվել է 100 միլիոն 300 հազար դրամ․ ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, շարունակելով նպաստել միավորված համայնքերում կարողությունների հզորացմանը, այս անգամ տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող` Սոցիալական Ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը ստացել է մեկ ինքնաթափ կամազ` 31 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ, իսկ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Եղեգիս համայնքները ստացել են մեկական էքսկավատոր` 34 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ։ Ընդհանուր ներդրումն այս դեպքում կազմել է 100 միլիոն 300 հազար դրամ։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն ակտիվ շարունակվում է։ [b] ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր