211652_close_icon
views-count3275 դիտում article-date 16:28 04-12-2020

Դատավորի երդման արարողություն՝ նախագահական նստավայրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ. «Մեր երկրի համար այս դժվարին օրերին այն պատասխանատու գործունեությունը, որ սկսելու եք այսօրվանից, շատ կարևոր է: Հույս ունեմ՝ Ձեր պարտականությունները կատարելու եք ամենայն պատասխանատվությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և օգտագործելով Ձեր միտքը, առողջ տրամաբանությունը և խիղճը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր