211652_close_icon
views-count2841 դիտում article-date 15:28 04-12-2020

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում․ «Հարգելի՛ համաքաղաքացիներ, ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր