211652_close_icon
views-count2125 դիտում article-date 15:14 04-12-2020

Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը․ Պեսկով

Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է [url=https://ria.ru/20201204/karabakh-1587656679.html]ria.ru[/url]-ն: «Այս տարածքի պատկանելիությունը շատ վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Իրականում ոչ մի երկիր չի փոխել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե փոխվել է արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հայտարարությունից հետո: «Եվ նախագահ Պուտինն ասել է, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այս մասին»,- հիշեցրել է Կրեմլի խոսնակը:

Նմանատիպ նյութեր