211652_close_icon
views-count12855 դիտում article-date 13:37 04-12-2020

Եթե այս փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին կազատագրվեր. Ժիրայր Սէֆիլյան

Այսօր Սասնա Ծռեր կուսակցության նախագահ Ժիրայր Սէֆիլյանն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ 90-ականների եյ այժմյան պատերազմի տարբերություններին, նաեւ Շուշին կորցնելու հանգամանքներին: «Մենք 26 տարի մսխել ենք եւ դա է պատճառը, որ այս պատերազմը տանուլ ենք տվել: Հնարավոր էր, որ մենք ինչ-որ ժամանակահատվածում ռազմի դաշտում ի վնաս մեզ եղել, բայց ոչ այդպիսի կորուստներով եւ համապատասխան մարտավարության շնորհիվ ստեղծվեր ի օգուտ մեզ վիճակ: Ալիևի նպատակներից մեկը եղել է իր իշխանության ամրապնդումը»,- նկատեց նա: Գրում է [url=https://armlur.am/1068515/?fbclid=IwAR0pdWnkX2LLkOQ81MEusQMqoSF_oOXypJ2HJ1rD8VRm4TzRXFGpPfD608Y]ArmLur.am[/url]-ը Խոսելով Շուշիի մասին, նա նշեց. «Մենք հետևել ենք մոտիկից այդ ամենին: Բոլորը գիտեն՝ Շուշին մինչև վերջ երբեք չի հանձնվել: Եղել է ժամանակ, որ մեր ձեռքում չի եղել, բայց երբեք Շուշիից ներքև չենք իջել, սակայն եղել է, որ մի քանի օրում անգամ վերականգնել ենք: Եթե այս փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին կազատագրվեր»,- հավելեց նա: Տեսանյութը՝ https://armlur.am/1068515/?fbclid=IwAR0pdWnkX2LLkOQ81MEusQMqoSF_oOXypJ2HJ1rD8VRm4TzRXFGpPfD608Y-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր