211652_close_icon
views-count10285 դիտում article-date 12:57 04-12-2020

Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու է. Աշոտ Մինասյան, NEWS.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր նախկին գեներալները, որոնք շատ կարգապահ են, իրենց մեկուսացրեցին, բայց քանի որ պատերազմական օրենքներ են, ոչ ոք իրավունք չունի խառնվելու հրամանատարի գործունեությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/617043.html]NEWS.am[/url]-ը։ Նա կոչ արեց իր գեներալ ընկերներին գալ ու ներկայացնել իրական իրավիճակը, որը եղել է պատերազմի ժամանակ, ինչպես դա արեց Մովսես Հակոբյանը: «Ես այն գլխից եմ ասել, որ այս ամբողջը եղել է դավաճանություն, մտածված քայլ: Այն, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը գնում հասնում է Սյունիք, Գորիսում հանդիպում է համայնքների ղեկավարների, զինվորականների հետ ու ասում՝ ժողովուրդ եկեք փրկենք Սյունիքը, մարտերը դեռ գնում էր Ջաբրայիլում: Առաջին պանիկյորն ինքն է դառնում: Առաջին խուճապ սարքողը երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալն է: Եթե սյունեցին, ով կռվում է Ջաբրայիլում ու հանկարծ լսում է, որ եկեք փրկենք Սյունիքը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ ես կանգնել Ջաբրայիլում, նպատակը որն է, եթե Սյունիքը վտանգված է արդեն: Նիկոլ Փաշինյանը խուճապ սարքեց»,-ասաց Աշոտ Մինասյանը: «Դեռ հունվարին Սյունիքում Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տվել եւ ասել՝ մենք կառուցում ենք Տաթեւ-Աղվանի ճանապարհը: Մեր միամիտ, հզոր, հազարամյա ժողովուրդը, հավատալով Նիկոլ Փաշինյանին, չի մտածում, թե ինչու է այն կառուցվում: Անցնում է որոշ ժամանակահատված, ու մենք հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Այսօր կառուցված է այդ ճանապարհի 10 կմ-ն, մնացած 2,5 կմ-ն կառուցվելու է 2021 թվականին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու է, դրա համար մյուս ճանապարհը սկսեց կառուցել: Ես անգամ գիտեմ, թե ովքեր են ճանապարհ կառուցողները: Ես սա համարում եմ պետական դավաճանություն, ինքը պլանավորել էր»,-ասաց հրամանատարը: Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/617043.html]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր