211652_close_icon
views-count24336 դիտում article-date 12:31 04-12-2020

Դիմակավորված սևազգեստ ոստիկանները եղել են Ռազմական ինտիտուտի կուրսանտնե՞ր. Yerevan Today

Նոյեմբերի 20-ին ու բացառապես միայն այդ օրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկող սևազգեստ դիմակավորված անձիք «անհետացել են», նրանք էլ չկան: Գրում է [url=https://yerevan.today/all/hetaqnnutyun/71010/dimakavorvats-sevazgest-ostikannery-eghel-en-razmakan-intitouti-koursantne%D5%9Er]Yerevan.Today[/url]-ը։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երբեմնի բարձրաստիճան ոստիկան Արմեն Խաչատրյանն այս առիթով բավականին զավեշտալի մեկնաբանություն է արել։ Նրա խոսքով՝ չինական համազգեստով դիմակավորված անձիք օլիգարխների թիկնազորից չեն, ինչպես պնդում են Արթուր Վանեցյանն ու որոշ գործիչներ, պատգամավորի խոսքով՝ իրականում դիմակավորված սևազգեստ անձիք ոստիկանության ներքին զորքերի հատուկջոկատայիններն են եղել, իսկ հանդերձանքն ուրիշ է, քանի որ ռազմաճակատից վերադառնալուց հետո ոստիկանական համազգեստը պիտանի չի եղել, ստիպված պահեստից այլ հագուստ է հանվել՝ չինական տառերի դաջվածքներով: Նշենք, Ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձագանքելով պատգամավոր Անի Սամսոնյանի կողմից այս առնչությամբ բարձրացված հարցադրումներին՝ գրավոր հայտնել է, որ «... դիմավարորված անձիք ոստիկանական զորքերի ծառայողներ են, իսկ պաշտպանիչ միջոցների անհրաժեշտությունը բխել է անվտանգության ապահովման նկատառումներից»: Բայց մինչ այս, լղոզված անորոշ պարզաբանման հետքերով մեր հետաքննությամբ նոր բաներ պարզեցինք․ [url=https://yerevan.today/all/hetaqnnutyun/71010/dimakavorvats-sevazgest-ostikannery-eghel-en-razmakan-intitouti-koursantne%D5%9Er]Yerevan.Today[/url]-ին է փոխանցվել տեղեկություն շատ ավելի վտանգավոր հրամանի մասին: Պարզվում է՝ այդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Արցախը փաստացի կորցնելու ակտի դեմ ընդվզած մեր համաքաղաքացիերի ցույցերը ցրելու և մայրաքաղաքի տարրբեր վայրերից բռնի ուժով ոստիկանական մեքենաներ նրանց խցկելու համար ոստիկանական զորքերը համալրած սույն սևազգեստ դիմակավորված անձիք իրականում բերվել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայից: Նրանք 4-րդ և 5-րդ կուսի կուրսանտներ են, իսկ թե ի՞նչ հանգամանքներում և ում ցուցումով, կամ թույլտվությամբ են նրանք լքել ակադեմիայի տարածքը (խախտել զինվորական կանոնակարգը), ի՞նչ իրավունքով են ՊՆ ռեսուրսը ներգրավվել ոստիկանական գործողություններում, քաղաքական չեզոքության փաստացի խախտմամբ, հասարակական անվտանգության բացակայության պայմաններում՝ սա դեռ կպարզենք առաջիկայում: Ստացվում է՝ բանակի փաստացի զինվորական ծառայողներ, ապագա սպայական կազմը այսօր ներմուծվել է ոստիկանական շարքեր, որպեսզի կորսված հողերի ու անհետ կորած զինծառայողների համար անցկացվող ցուցարարներին ջարդով ցրի: ՊՆ-ի տեղեկատվական վերլուծական վարչության պետ Գևորգ Ալթունյանին, մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին Արցախում է, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Նմանատիպ նյութեր