211652_close_icon
views-count1261 դիտում article-date 12:58 04-12-2020

Լավրովն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Զրույցը տեղի է ունեցել միջազգային արդի հարցերի լայն շրջանակի շուրջ: Քննարկվել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի համակարգի արձագանքմանը վերաբերող հարցեր: Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զորւցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը ՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳ ղեկավարը կարծիքներ են փոխանակել նաև Եմենում, Լիբիայում, ընդհանուր Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր