211652_close_icon
views-count1530 դիտում article-date 12:21 04-12-2020

Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը: Բանակցությունների ընթացքում Էրդողանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտել է նոր փուլ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու, որոնք օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանին: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև թուրք-իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային այլ հարցեր, Էրդողանը ցավակցել է Ռոհանիին Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի մահվան կապակցությամբ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր