211652_close_icon
views-count6152 դիտում article-date 11:07 04-12-2020

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից.Արմենպրես

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «[color=#EF2929]Արմենպրես[/color]»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Ալթունյանն ասաց, որ նա դեռ պետք է շարունակի ամբուլատոր բուժումը: Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Նմանատիպ նյութեր