211652_close_icon
views-count13629 դիտում article-date 00:08 04-12-2020

Ադրբեջանցիները պղծել են Թալիշում գտնվող հայկական հուշարձանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.tert.am

Ադրբեջանցիները պղծել են Թալիշում գտնվող հայկական հուշարձանները։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը: «Խաչքարերի մեծ մասը ոչնչացվել է: Նաև առաջին ղարաբաղյան պատերազմում զոհված հայ զինվորների հուշարձանը: Քաղաքի բնակելի տներում գրված են ադրբեջանական քաղաքների անուններ»,- գրել է թղթակիցը: Լուսանկարներով կիսվել է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահներն արդեն Արցախում են։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր