211652_close_icon
views-count39672 դիտում article-date 21:48 03-12-2020

Վիճաբանություն և դանակահարություն Երևանում. 24 և 25-ամյա եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից, որ «ձախ ազդրի հետին մակերեսի միջին երորդականի ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ ժամը 23:15-ին՝ «քթի վնասվածք և ձախ ոտքի երկու կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորութամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ, 25-ամյա Վիկտոր Գևորգյանը և 24-ամյա Սամվել Գևորգյանը: Հիվանդանոցում Վ. Գևորգյանը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գրիբոյեդովի փողոցում, իբրև թե անգուշաբար նստել է երկաթի վրա: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց անհայտ անձը վիճաբանել է Վ. և Ս. Գևորգյանների հետ և այդ ժամանակ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությսն Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. և Ս. Գևորգյանները հարազատ եղբայրներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր