211652_close_icon
views-count1213 դիտում article-date 20:44 03-12-2020

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք չի առաջադրվել

Տեղեկացնում եմ, որ ինձ որևէ մեղադրանք չի առաջադրվել, նորից հարցաքննություն արվեց, տրվեցին նույն հարցերը, որոնց, բնականաբար հրաժարվեցի պատասխանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ այս ամենը քաղաքական ենթատեքստով իրականացվող քրեական հետապնդում է ընդդիմության նկատմամբ։ «Բնականաբար, շարունակելու եմ նիկոլի ԱԱԾ-ի հաղորդագրության հետքերով հետևողական քայլեր անել»,- գրել է նա: Նշենք, որ ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն այսօր ներկայացել էր ԱԱԾ՝ բացատրություն պահանջելու իր լուսանկարը նոյեմբերի 9-10-ի գիշերն ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչների ու մասնակիցների մասին տեսանյութում զետեղելու առնչությամբ։

Նմանատիպ նյութեր