211652_close_icon
views-count10490 դիտում article-date 20:50 03-12-2020

«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը վերամշակման է հանձնել ավելի քան 60 տոննա թուղթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունն ամփոփում է իր գործունեության արդյունքները: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության հեղինակներից Արթուր Օհանյանը նշեց, որ տվյալ պահի դրությամբ՝ վերամշակման են հանձնել ավելի քան 60 տոննա հավաքած թուղթ, որի շնորհիվ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 3 մլն դրամ գումար: Թուղթը նախապես հավաքում և տեսակավորում են իրենց կենտրոնում, քանի որ սպիտակ թուղթն ավելի թանկ գնով են հանձնում քան դեղինը և այսպիսով հնարավոր է լինում ավելի մեծ գումար ստանալ, քան խառը տեսակի թուղթ հանձնելիս: Առանձնացվում են նաև օգտակար գրքերը, որոնք հետագայում կտրամադրվեն բուժվող զինվորներին, կամ կվաճառվեն, իսկ գումարը կրկին կհատկացվի բանակին: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր