211652_close_icon
views-count1140 դիտում article-date 19:24 03-12-2020

Ես Մեսիին ամռանը կվաճառեի. «Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար

«Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կառլես Տուսկետսը անդրադարձել է կատալոնական ակումբից Լիոնել Մեսիի հեռանալու թեմային: «Տնտեսական առումով ես նախորդ ամռանը կվաճառեի Մեսիին: Դա ցանկալի կլիներ: Պետք է հաշվի առնել եկամուտներն ու միջոցների խնայողությունը: Լա Լիգան պահանջում է սահմանափակել աշխատավարձերը», ասել է Տուսկետսը: Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբի ղեկավարությունը նրան բաց չթողեց:

Նմանատիպ նյութեր