211652_close_icon
views-count30284 դիտում article-date 18:48 03-12-2020

Արտակարգ դեպք Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Volkswagen-ում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:55-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել 22-ամյա Էրիկ Սաղոյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները, քաղաքացիները ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հետ փորձել են կանխել կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Դեպքի վայրում են եղել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր