211652_close_icon
views-count849 դիտում article-date 17:44 03-12-2020

ԱԻ նախարարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի, ՄԹ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոնի Բրամվելի և ՄԹ դեսպանատան պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության հիմնական գործառույթներն ու խնդիրները՝ կապված հումանիտար օգնության բաշխման, քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի աշխատանքների և ռազմավարական նոր առաջնահերթությունների հետ: Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական դեսպանության աջակցությամբ այս և նախորդ տարիներին իրականացված ծրագրերի արդյունավետության համար: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱԻՆ հիմնական և պահեստային թիմերի աշխատակիցների համար անգլերեն լեզվի ուսուցման, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների առաջին օգնության հմտությունների կատարելագործման ծրագրերին: Հյուրերը շեշտել են այդ ծրագրերի հետագա շարունակականությունն ապահովելու դեսպանության պատրաստակամությունը և ներկայացրել փոխգործակցության նոր ուղղություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր