211652_close_icon
views-count3367 դիտում article-date 16:50 03-12-2020

«Գրքի օր ու գիշեր» Բուկինիստում

«Բուկինիստը» շարունակում է հավատարիմ մնալ իր` գիրք-ընթերցող հանդիպման առաքելությանը: Ընկերությունն անում է հնարավորը ընթերցողին գրքին կապելու հատուկ առիթներն ավելի հաճախակի դարձնելու համար: Ընթերցողները լավ գիտեն` 88-ամյա «Բուկինիստը» վաղուց արդեն ընդամենը գիրք վաճառող ընկերություն չէ, այլ` Գիրք ընթերցող-հանդիպման լավագույն «միջնորդը»: Այս անգամ առիթը Գրքի գիշերն է, ավելի ճիշտ «Գրքի օր ու գիշերը»: Այո, այո, այս անգամ ոչ թե միայն գիշեր, այլ մի ԱՄԲՈՂՋ ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ: Միջոցառումն անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Այս տարի այս ձևաչափով անցկացնելու պատճառը հնարավոր կուտակումներից խուսափելն է և համավարակի պայմաններում սիրելի կամ նախընտրելի գիրքը ձեռք բերելու հնարավորինս անվտանգ պայմաններ ստեղծելը: Միջոցառման նպատակը ընթերցասերների համար հնարավորություն ստեղծելն է` գիրքն առավել մատչելի` բացառիկ 30% զեղչով գնելու համար: Ընդորում ոչ միայն գրքերը, այլև աքսեսուարները, գրենական պիտույքները, խաղերը: «Գրքի օր ու գիշերը» «Բուկինիստի» բոլոր 11 մասնաճյուղերը կաշխատեն արտակարգ ռեժիմով: Դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ից մինչև 22:00-ն ձեզ կսպասեն «Բուկինիստի» հետևյալ հասցեներում. 1. Գլխամաս (Մաշտոցի 20) Հեռ. 055250950 2. Տաշիր Սթրիթ (Հյուսիսային պողոտա 6/2) Հեռ. 043537415 3. Մետրոնոմ (Երիտասարդականի անցում, գրախանութ) Հեռ. 043537417 4. Մետրոնոմ (տաղավարներ) Հեռ. 043537416 5. Դալմա Գարդեն Մոլ (Ծիծեռնակաբերդի խճ.3) Հեռ. 043537413 6. Երևան Մոլ (Արշակունյաց 34) Հեռ. 096537413 7. Ռոսիա Մոլ (Տիգրան Մեծ 16) Հեռ. 091537413 8. Ռիո Մոլ (Փափազյան 8) Հեռ. 044537405 9. Մեգամոլ (Գայի պողոտա 16) Հեռ. 044537404 10. Փակ շուկա (Մաշտոցի 5) Հեռ․ 044253937 11. Դավիթաշեն, Երևան Սիթի (Տիգրան Պետրոսյան 25/5) Հեռ․ 041253937 Իսկ նույն օրը` 22:00-ից մինչև հաջորդ առավոտյան 10:00-ն, ընթերցողին կսպասեն ընկերության օնլայն խանութում՝ books.am–ում:

Նմանատիպ նյութեր