211652_close_icon
views-count773 դիտում article-date 16:04 03-12-2020

Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, ով Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, ով առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստ՝ Էնրիկեն: Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կշարունակվի պատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիայի դեմ կարևորագույն խաղերին մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին կմեկնի մրցավայր։ ՀՖՖ TV-ին ներկա է եղել հավաքականի մարզմանը, զրուցել գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի, թիմի նորեկներ Վլադիմիր Սանոսյանի և Արթուր Մելքոնյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր