211652_close_icon
views-count1101 դիտում article-date 16:00 03-12-2020

Պատերազմին մասնակցած ուսանողների և մասնակիցների ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն․ նախագիծ

Կառավարությունը պատրաստում է որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվելու են: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործադիրի արդեն հաջորդ նիստին դե յուրե այդ որոշումը կընդունվի: Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին դիմելով, ընդգծեց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր չպետք է առաջանա:

Նմանատիպ նյութեր