211652_close_icon
views-count1744 դիտում article-date 14:48 03-12-2020

Կառավարության որոշումները տեղավորվում էին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումները տեղավորվում էին նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի մեջ։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստի ավարտին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրն այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակի: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ ճանապարհային քարտեզի շրջանակում կառավարության նիստում ընդունվել են հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և կրթության ոլորտում բարեփոխումների երկու խոշոր փաթեթ: «Դրանք չզեկուցվող հարցերի մեջ են, քանի որ դեռևս շատ քննարկումներ են տեղի ունենալու դրանց վերաբերյալ»,- ասաց Ավինյանը: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց արցախահությանն աջակցություն ցուցաբերելու 3 միջոցառում: Մինչ այս ընդունվել էր ևս 2 միջոցառում: Նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում վարչապետը ներկայացրել է մեկ տասնյակից ավելի կետեր, որոնք առաջիկա 6 ամիսների ընթացքում լինելու են կառավարության գործունեության առաջնահերթությունների մեջ: Կետերը վերաբերում են պատերազմի հետևանքների վերացմանը, արցախահայությանը աջակցությանը և այլ թեմաների:

Նմանատիպ նյութեր