211652_close_icon
views-count10249 դիտում article-date 22:50 01-12-2020

Լոռու մարզի բնակչուհին իր շնորհակալությունն է հայտնում կառավարությանը, Մուրացանի հոսպիտալի և «Արթմեդ» բժշկական կենտրոնի անձնակազմին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողը իր շնորհակալանքի խոսքն է ուղղում կառավարությանն ու բժիշկներին. Ք.Սպիտակի բնակչուհի Թամար Սամվելի Աֆրիկյանս, ունեցել եմ վիրահատման (էնդո պրոտեզավորման կարիք)չունենալով հնարավորություն վիրահատման, դիմել եմ ՀՀ վարչապետին՝ որպես զինվորի մայր և խնդրանքս չի մերժվել։ Դիմումս ուղարկվել է Ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Սահակ Օհանյանին և այնտեղից մեզ ուղորդել են Մուրացանի հոսպիտալ։ Եվ այսօր՝ 01.12.2020֊ին կատարվել է բարդ վիրահատությունը բացարձակ անվճար։ Որի համար իմ խորին շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ վարչապետին։ Ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Սահակ Օհանյանին և իր տեղակալ Ավետիսյան Տիգրանին իրենց բարեխիղճ վերաբերմունքի համար։ Եվ խորին շնորհակալությունս եմ հայտնում Մուրացանի հոսպիտալի օրթոպետիկ բաժնի պետ բժիշկ Լևոն Մերուժանի Ժամագործյանից և բժիշկ Սեյրանյանին իրենց կատարած բարդ վիրահատության համար։ Ուզում եմ նաև իմ շնորհակալությունս հայտնել ողջ բժշկական անձնակազմից։ Որդիս՝ Ռոբորտ Մանվելի Նազարյանը 2002 թ.։40 օր համառ մարտերց հետո վիրավորվել է Մարտունի 3 ում, հիմա բուժում է ստանում «Արթմեդ» բժշկական կենտրոնում։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել «Արթմեդ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին:

Նմանատիպ նյութեր