211652_close_icon
views-count753 դիտում article-date 21:45 01-12-2020

ՀՖՖ-ն կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Առաջնությունն անցկացվելու է երեք՝ մինչև 12, մինչև 15 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։ Այն կմեկնարկի դեկտեմբերի 13-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպումները կանցկացվեն շրջանային մրցակարգով։ Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն 6 մասնակցից։ Մասնակցության համար պետք է լրացնել առցանց դիմում [url=https://docs.google.com/forms/d/1Vqw7EZurHvWvimQPhtWigtTN9pomZ_GhXdMMfSVKHCY/viewform?edit_requested=true]հայտը[/url] մինչև դեկտեմբերի 7-ը։

Նմանատիպ նյութեր