211652_close_icon
views-count5303 դիտում article-date 19:58 01-12-2020

Իշխանությունը մոռացել է, թե՛ Խանումյանի ու իր զորքի, և թե՛ Խծաբերդի մասին. Արսեն Ամատունի

Արսեն Ամատունին ֆեյսբուքյան իր էջում գրում է. [b]Խնդրում եմ մաքսիմալ տարածել, ծայրահեղ շտապ է ու կարեւոր[/b] Խծաբերդ գյուղն է ամբողջ խնդիրը Պատերազմի ժամանակ Հայկ Խանումյանի հրամանատարության ներքո գտնվող զինվորները, գտնվելով շրջափակման մեջ, չեն լքել Հադրութի Խծաբերդ գյուղը, այլ ընդհակառակը ամրացրել են այն ու նույնիսկ առգրավել Հին թաղեր գյուղը։ Իշխանությունը մոռացել է, թե Խանումյանի ու իր զորքի, եւ թե Խծաբերդի մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության քարտեզում այս գյուղերի տարածքները նշված են որպես ադրբեջանական տարածքներ։ Խծաբերդի հետ կապը իրականացվում է Լիսագոր-Քիրսավան-Խծաբերդ ճանապարհով։ Քիրսավան գյուղը պատկանում է Լաչինի տարածաշրջանին, որը դեկտեմբերի 1-ին հանձնելու են ազերիներին, հետեւաբար դեկտեմբերի 1-ից հետո Խծաբերդը Հայաստանի հետ կապող ճանապարհից կզրկվի։ Բայց տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս ճանապարհ հարթել Լաչինի տարածքը շրջանցելով ։ Այն մեծ ստրատեգիական նշանակություն ունի։ Համաձայն նոյեմբերի 9-ի պայմանագրի, Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունները մնում են այն տարածքներում, որքանին որ այդ պահին տիրում են։ Հայաստանն լիիրավ իրավունք ունի պահելու այդ փոքրիկ տարածքը, սակայն կմնա թե ոչ կախված է ՀՀ կառավարությունից : Հիշում եմ , թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը գլուխ գովում, որ Հայստանում կառուցել է հազարավոր կմ ճանապարհներ։ Կկարողանա արդյոք նա կառուցել 3-4 կմ ճանապարհ Քիրսավանի կողքով? Խծաբերդի խնդրի մասին չի խոսվում ոչ ՀՀ ոչ էլ Ադրբեջանի կառավարության կողմից։ Խծաբերդը, Հին թաղերն ու Կատարավանքը մենք կկարողանանք պահել միայն այն դեպքում,եթե ստիպենք կառավարությանը մտահոգվել սեփական տարածքի հարցով։ Հայեր, մենք տեղից էլ շատ ենք կորցրել, չի կարելի թողնել, որ կորցնենք այս փոքրիկ հատվածն էլ, որը հետագայում կօգնի վերականգնել Հադրութը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

❗Խնդրում եմ մաքսիմալ տարածել, ծայրահեղ շտապ է ու կարեւոր❗ ❕Խծաբերդ գյուղն է ամբողջ խնդիրը Պատերազմի ժամանակ Հայկ...

Опубликовано Arsen Amatuni Воскресенье, 29 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր