33473 դիտում
18:28 01-12-2020
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կոչով դիմել է քաղաքացիներին. Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կոչով դիմել է քաղաքացիներին.
Սիրելի’ գորիսեցիներ, այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։
Մեր արյան մեջ է հպարտությունը և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։
Թասիբով գորիսեցինե’ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։
Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։
Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան։
Նմանատիպ նյութեր
5353 դիտում
12:14 15-10-2021
Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ․ «Առուշ Առուշանյան» դաշինք
Այս բաժնից
547 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է