211652_close_icon
views-count2229 դիտում article-date 13:16 01-12-2020

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: [url=https://armenpress.am/arm/news/1036381.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: «Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգևոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը հավելել է նաև, որ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել է վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը։

Նմանատիպ նյութեր