211652_close_icon
views-count6785 դիտում article-date 09:49 01-12-2020

Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հետաքրքիր իրադարձություն է արձանագրվել: Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, երբ մի քանի ժամով գտնվում էին Հայաստանում, հասցրել են հանդիպել ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու ՀՀ ռազմական ղեկավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ այդ օրը ուշագրավ զանգ է հնչել ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Կառավարությունից Դավիթ Տոնոյանին տեղեկացրել են, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ցանկանում է հանդիպել իրեն: Բնականաբար, համաձայնությունը տրվել է, այդ հանդիպումը կայացել է: Իսկ թե ինչ են խոսել նախկին ու ներկա նախարարները, մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց: Թերևս կարելի է ենթադրել, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարից հետաքրքրվել է, ի թիվս այլ հարցերի, թե ինչու հրաժարական տվեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր