211652_close_icon
views-count1527 դիտում article-date 21:44 30-11-2020

Ժոան Լապորտա. Ցանկանում են «Բարսային» վերադարձնել համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետ

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, որը որոշել է նորից առաջադրվել այդ պաշտոնում, անդրադարձել է ակումբում իր ծրագրերին: «Մենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք ենք անցկացրել, մենք ունենք փորձ և վճռականություն, որպեսզի անհրաժեշտ փոփոխություններ իրականացնենք և «Բարսելոնային» վերադարձնենք համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետ: Ակումբի միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհով մեկ ցանկանում են նոր հաջողություններ տեսնել: Մենք պետք է «Բարսելոնային» վերադարձնենք իր հպարտությունը: «Բարսելոնան» և Չեմպիոնների լիգան. դա հաջողության պատմություն էր, որը՝ ցավոք, քանդվեց: Մենք քայլեր կիրականացնենք, որոնք մեզ նորց գագաթին կհասցնեն», ասել է Լապորտան: Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին: Այդ ընթացքում ակումբը 4 անգամ նվաճելէ Լա Լիգան և 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան: Ընդհանուր առմամբ, 12 տիտղոս:

Նմանատիպ նյութեր