4788 դիտում
16:35 30-11-2020
Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ են սկսել
Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերը Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում համատեղ զորավարժություններ են սկսել, հաղորդում է [url=https://greece.greekreporter.com/2020/11/29/five-nation-military-exercise-in-east-mediterranean-sends-message-to-ankara/]Greek Reporter[/url]-ը։
«Մեդուզա» անվանումը ստացած ռազմածովային վարժանքները կանցկացվեն նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների մեկնարկի ֆոնին հայտարարել է, որ «դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ովքեր են լարվածություն ցանկանում, խուսափում երկխոսությունից և հրաժարվում խաղաղությունից»։
Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:
Նմանատիպ նյութեր
1876 դիտում
14:12 05-09-2020
Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը զորավարժություններ կանցկացնեն Միջերկրական ծովում
2063 դիտում
20:14 28-08-2020
Հունաստանն ու ԱՄԷ-ն սկսել են ռազմաօդային ուժերի զորավարժություններ Միջերկրական ծովի արևելյան մասում
1568 դիտում
18:48 13-01-2021
Հունաստանը, Կիպրոսը և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացնում Հունաստանի ջրերում
Այս բաժնից
490 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
574 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է